Ֆիլմի կենտրոնում Հայոց ցեղասպանությունը վերապրած կնոջ ժառանգ՝ Արինի պատմությունն է, իր նախնիների անցած ճանապարհը և անպատասխան մնացած հարցերը:
Վերապրելով սերնդեսերունդ փոխանցվող կարոտը պատմական հայրենիքի նկատմամբ՝ հերոսուհին նկատում է տրավմայի արձագանքները ներկայում՝ գիտակցելով, որ պատմությունը հաճախ կարող է կրկնվել:

Մտքերով դեռ այն անապատներում գտնվող Արինը փորձում է վերլուծել հայկական ինքնությունը, չափ և ձև տալ իր սեփական և կոլլեկտիվ ազգային հիշողություններին և վիզուալիզացնել իր զգացմունքները:
Ֆիլմի մասին
Ստեղծագործական խումբ

Ֆիլմի վրա աշխատած երիտասարդ ստեղծագործական խումբը կազմվել է 2024 թվականին՝ միավորվելով ֆիլմի գաղափարի իրականացման շուրջ: Մեզ համար սա սովորական կարճամետրաժ չէ, այլ մի ամբողջ ազգի ցավը, հիշողություններն ու հուսալիությունը պատկերների և հույզերի միջոցով փոխանցելու փորձ։

Արինի պատմությունը դառնում է համընդհանուր խորհրդանիշ նրանց համար, ովքեր դարերի շարունակ կրել են ողբերգության սպիները՝ հիշեցնելով աշխարհին, որ երբեք չի կարելի մոռանալ․քանի որ պատմությունը կարող է կրկնվել։

  • Կարեն Մարգարյան
    ֆիլմի համառեժիսոր, պրոդյուսեր
  • Էլինա Երկանյան
    Ֆիլմի ռեժիսոր, սցենարագիր
  • Վահան Զատիկյան
    ֆիլմի համառեժիսոր
Ֆիլմի թրեյլեր
Կադրեր ֆիլմից
Դիտել ամբողջ ֆիլմը

© Website by Elina Yerkanyan

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website